Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

ԱՄՆ-ում շարունակում են սպասել մի քանի նահանգում ձայների հաշվարկի արդյունքներին

ԱՄՆ-ում շարունակում են սպասել մի քանի նահանգում ձայների հաշվարկի արդյունքներին
06.11.2020 | 15:42

Ամերիկացիները շարունակում են սպասել մի քանի նահանգներում ձայների հաշվարկի արդյունքներին, որոնք կարող են պարզել նախագահական ընտրությունների հաղթողին: Նախկին փոխնախագահ Ջո Բայդենը երկու նահանգներում, որոնք որոշիչ դեր են խաղում, առաջ է անցել՝ մոտենալով հաղթանակին:

Ալյասկայում, Արիզոնայում, Ջորջիայում, Նևադայում, Փենսիլվանիայում և Հյուսիսային Կարոլինայում վերջնական արդյունքները դեռ հայտնի չեն: Այժմ ամբողջ ուշադրությունը Փենսիլվանիային է ուղղված՝ եթե Բայդենը հաղթի այս նահանգում ևս, կստանա ընտրիչների անհրաժեշտ թվով՝ առնվազն 270 ձայները: Երկու թեկնածուներն էլ վստահ են, որ հաղթելու բոլոր հնարավորություններն ունեն:

Դիտվել է՝ 1040

Մեկնաբանություններ